Առողջապահության նախարարի նոր հրամանը. ՊՇՌ թեսթավորումը հիվանդանոց ընդունվելիս կատարվում է անվճար. փաստաթուղթ

Առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 26-ի No 3234 – Լ հրամանի համաձայն.

1. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության, կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելիությունից) շուրջօրյա հսկողություն պահանջող պայմաններով հոսպիտալացված սուր շնչառական վարակի ախտանշաններով կամ ծանր սուր շնչառական հիվանդություններով կամ թոքաբորբերով պացիենտներին հետազոտել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով կամ COVID-19 հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստերով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 դեկտեմբերի 10-ի թիվ 4379-Լ հրամանի պահանջների։

2. Սահմանել, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում սույն հրամանի առաջին կետով թվարկված հետազոտությունների արժեքները ներառված են ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 20-ի թիվ 240-Լ հրամանով հաստատված համապատասխան ծառայությունների գներում:

Այսպիսով, եթե քաղաքացին հիվանդանոցում բուժվում է պետական պատվերի շրջանակներում, ապա, անհրաժեշտության դեպքում, ՊՇՌ — թեսթավորումը պետությունը նույնպես փոխհատուցում է։ Պացիենտից այս հետազոտության համար վճարում պահանջելու իրավունք բժշկական հաստատությունները չունեն։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն