«Առողջապահության նախարարությունը հերթական ապօրինի կլինիկական փորձարկումն է կատարում՝ պրակտիկորեն առողջ և առավելապես երիտասարդ տարիքի զինծառայողների վրա». Մարինա Խաչատրյան

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աճի մտահոգիչ տեմպեր գրանցող կորոնավիրուսային վարակը կրկին հիշեցնել է տալիս իրեն։ Առողջապահության նախարարությունն ահազանգում է՝ համավարակի տեմպերը կանգնեցնելու համար համատարած պատվաստումների կարիք կլինի։

Որպես պատվաստանյութի լավագույն տարբերակ, Առողջապահության նախարարությունն առաջարկում է անգլիական ծագում ունեցող «AstraZeneca» պատվաստանյութը։ Ավելին՝ իշխանություններն արդեն իսկ հոգ են տարել, որպեսզի Հայաստան ներկրվի վերոհիշյալ պատվաստանյութի 24 հազար դեղաչափ, որը, ենթադրաբար, ներարկվելու է Հայաստանի Հանրապետության 12 հազար քաղաքացու։

Հայտնի է, սակայն, որ «AstraZeneca» պատվաստանյութը ոչ մեկ անգամ՝ մահվան ելքով արդյունքներ է գրանցել, որի հետևանքով եվրոպական մի քանի առաջատար երկրներ հրաժարվում են կիրառության մեջ մտցնել վերոհիշյալ պատվաստանյութը։

Հասկանալու համար՝ ի՞նչ համամասնությամբ է աճում կորոնովիրուսային վարակը Հայաստանում, ինչո՞վ են պայմանավորված վարակի աճի վերջին տեմպերը և թե՝ ի՞նչ վտանգներ է ներառում իր մեջ անգլիական ծագումնաբանությամբ «AstraZeneca» պատվաստանյութը` «Փաստարկ» լրատվականը զրուցել է բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ, լսել վերջինիս մասնագիտական նկատառումները.

  • Տիկի՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի վերջին շաբաթներին գրանցված աճի միտումները:
  • Իմ գնահատմամբ, ՀՀ ներկա իշխանությունները որևէ ռեալ քայլ չեն նախաձեռնում` համավարակի տարածումը Հայաստանում կանխելու համար։ Ողջ պատասխանատվությունը թողնված է քաղաքացիների ուսերին, փոխարենը՝ հսկայական գումարներ են ծախսվում գովազդային պաստառներ պատրաստելու համար, իսկ հիվանդանոցների կորոնա-բաժամունքներում ազատ տեղ այլևս չկա։ Սա է պատճառը, որ վիրուսային հիվանդություններին բնորոշ այս սեզոնին կտրուկ ավելացել է թոքաբորբով հիվանդների թիվը։ Արդյո՞ք բոլոր հիվանդների մոտ COVID-19-ն է, դժվար է ասել։ Ես համոզմունք ունեմ, որ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ներկայացվող թվերը նկարվում են` հանրության շրջանում վախ առաջացնելու նպատակով։ Թվերը նկարվում են` ելնելով օրվա իշխանությունների քաղաքական նպատակահարմարություններից։ Սակայն, դրանից հիվանդների իրական թիվը և մահացության ցուցանիշները, ցավոք, չեն փոփոխվում։

  • Փաստորեն, Դուք կասկածի տակ եք դնում ՀՀ-ում՝ վարակի տարերայնորեն աճող և նվազող թվերի իրական պատկերը:
  • Ես ոչ մի տեսակի հավատ չունեմ այս իշխանության որևէ գործունեության նկատմամբ։ Բազմիզս տարատեսակ փաստերով ապացուցվել է, որ նրանք մշտապես անում են իրենց հայտարարությունների ճիշտ հակառակը։ Օրինակ, հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Նունե Բակունցը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, թե, իբր, թվեր չնկարելու համար մենք պետք է պատվաստումներ կատարենք։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պատահմամբ ասված ճշմարտություն, հատկապես, եթե այդ պահին Բակունցը գտնվում էր, այսպես ասած, յուրայինների շրջապատում, ովքեր տեղյակ են և մասնակցում են Հայաստանում կատարվող հանցագործություններին։

  • Առողջապահության նախարարը վերջերս հայտարարեց այն մասին, որ արդեն իսկ Հայաստան է բերվել և կիրառության մեջ է դրվելու կորոնավիրուսի դեմ պայքարի՝ «AstraZeneca» պատվաստանյութը։ Հետաքրքիր է իմանալ Ձեր մոտեցումն այս հարցին։
  • Ես բազմիցս բարձրաձայնել եմ բոլոր տեսակի պատվաստանյութերի վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքի մասին, սակայն, դեմ եմ Հայաստանում հակապատվաստումային քարոզի իրականացմանը։ Կան քաղաքացիներ, ովքեր ցանկանում են պատվաստվել, վստահում են դրանց, հետևաբար, դա նրանց իրավունքն է։ Գաղտնիք չէ, որ «AstraZeneca» պատվաստանյութը բազմաթիվ զարգացած երկրներում արդեն իսկ արգելվել է։ Առիթը` դրա կիրառման հետ կապված բարդություններն են, ընդհուպ մինչև՝ մահվան ելքերի արձանագրումը։ Ինձ համար, մեղմ ասած, կասկածելի է «AstraZeneca»-ի վերաբերյալ` Առողջապահության նախարարության ղեկավար կազմի հայտարարություններն ու դրան լծված ակտիվ գովազդը։

  • Տիկի՛ն Խաչատրյան, մեր հայրենակիցներից շատերը, այդ թվում նաև զինծառայողներն ու նրանց հարազատները, ահազանգում են զինվորականների շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի պարտադիր ու համատարած կիրառման մասին։ Ի՞նչ կասեիք այս առումով։
  • Միանգամից ասեմ, որ սա հանցագործություն է։ Որևէ մեկը, որևէ կառույցում որևէ պատվաստում պարտադրելու իրավունք չունի։ Ավելին, ունեմ հիմքեր կասկածելու, որ Առողջապահության նախարարությունը հերթական դրամաշնորհն է շահել ու հերթական ապօրինի կլինիկական փորձարկումն է կատարում, այս անգամ՝ պրակտիկորեն առողջ և առավելապես երիտասարդ տարիքի մեր զինծառայողների վրա։ Ես սա որպես ուղղակի հարձակում եմ որակում՝ հայ տղամարդու վրա։ Հավելեմ, որ ԱՀԿ ծրագրերի շրջանակներում, կորոնավիրուսի պատվաստանյութերի արտադրության ու կիրառման հարցում հսկայական ներդրում ունի Ադրբեջանը։ Մասնավորապես, Հայաստանի թշնամի հանդիսացող այդ երկիրն այս նպատակով ԱՀԿ-ին է փոխանցել 10 մլն. դոլար։ Հետևաբար, մոտ ապագայում մենք սարսափելի իրողության առջև կարող ենք հայտնվել։ Այդ պատվաստումների արդյունքում կարող են այնպիսի բարդություններ ի հայտ գալ, որոնց հետևանքով, բացարձակապես կընդհատվի ազգի զարգացումն, ու մենք դեմոգրաֆիական աղետի առաջ կկանգնենք։ Սա ընդգծված թուրքական ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հետևաբար, իմ հորդորն է՝ զգոն լինել։

 

  • Բավարա՞ր եք գնահատում արդյո՞ք վարակի կանխարգելման ուղղությամբ ԱՆ-ի կողմից տարվող աշխատանքները:
  • Մասսամբ արդեն պատասխանեցի այդ հարցին։ Հակահամաճարակային միջոցառումները սկսվում են մաքրությունից։ Նայեք՝ ի՞նչ վիճակում են այսօր մեր փողոցները, հանրային վայրերը։ Դիմակների պարտադրանքը, որպես հակահամաճարակային միջոց, բացարձակապես անընդունելի է, որովհետև, առողջապահական տեսանկյունից դիմակները խիստ վտանգավոր են մարդու առողջության համար։ Ապացուցված է, որ ձեռնոցների կրումը նույնպես վտանգ է ներկայացնում` մեծապես նպաստելով ինֆեկցիայի տարածմանը։ Հայտնի փաստ է՝ ձեռնոցների վրա վարակը տևական ժամանակ կենսունակ է մնում։ Հետևաբար, որպես հակահամաճարակային միջոցառում, պահանջում եմ, որպեսզի Հայաստանում նախ և առաջ փողոցների ու հանրային վայրերի համատարած ախտահանում իրականացնեն, ընդ որում՝ անեն դա պետական միջոցներով և պետական խիստ վերահսկողությամբ։ Պահանջում եմ նաև, որ դադարեցնեն դիմակ -տեռորը, ինչպես նաև՝ պատվաստանյութերով մարդկանց ահաբեկելու քաղաքականությունը։ Հերթական անգամ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը բոլորիս ընտրելու իրավունք է տալիս։ Հետևաբար, ոչ ոք մեզ ոչինչ պարտադրել չի կարող. ո՛չ դիմակ, ո՛չ պատվաստանյութ։

  • Տիկի՛ն Խաչատրյան, ինչպե՞ս ճիշտ և գրագետ պաշտպանվել կորոնավիրուսային վարակից, ի՞նչ խորհուրդներ կտաք։
  • Անկասկած, ցանկացած ինֆեկցիոն հիվանդությունից խուսափելու համար, բացի պետության պարտավորություններից, մարդիկ նույնպես կարող են համապատասխան քայլեր ձեռնարկել։ Մի կողմ թողնելով մաքրության պահպանման անհրաժեշտությունը, կարևոր եմ համարում նաև այն, որ մարդիկ բնական միջոցներով բարձրացնեն օրգանիզմի իմունիտետը։ Դրա համար անհրաժեշտ է առողջ ապրելակերպ հաստատել, ինչն, իհարկե, հակածխախոտային կեղծ պայքարը չէ։ Անհրաժեշտ է ներդնել ակտիվ ու պարտադիր սպորտի նախապայմանը, ընդ որում՝ մանկապարտեզից սկսած։ Պետք է հասկանալ, թե ի՞նչ սնունդ և ջուր ենք մենք տալիս մեր քաղաքացիներին, ի՞նչ որակի օդ են շնչում նրանք, որքա՞ն ժամանակ են անցկացնում համակարգչի և այլ գադջեթների առաջ։ Անհրաժեշտ է լրջագույն ուսումնասիրության ենթարկել դեղորայքի շուկան` պարզել, բացահայտել, գտնել ու պատժել կեղծ դեղամիջոցներ ներկրող կամ «արտադրող» անձանց։ Իհարկե, այս ամենի իրականացումը մեծապես պայմանավորված է պետության գործառույթներով։ Իմունիտետի բարձրացման համար անհատներին խորհուրդ կտամ շատ հեղուկ օգտագործել, ինչպես նաև՝ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում։

 

Հեղինակ` Նվարդ Մանվելյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն