Արտակարգ իրավիճակ մտցրեք, նոր պատվաստանյութը կիրառեք. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը թույլատրված են ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ կիրառման համար, ինչը առաջացնում է կոնկրետ հարցեր՝

ա) եթե մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակ է, ապա ինչու չի մտնում նման իրավական ռեժիմ, որը կներառի լուրջ սահմանափակումներ (կարող է նաև օգնի կորոնավիրուսի վարակի շղթան կոտրել) և կնպաստի կորոնավիրուսի դեմ իրական պայքարին:

բ) եթե մեր երկրում ՉԿԱ արտակարգ իրավիճակ, ապա ինչպե՞ս են կիրառում մի պատվաստանյութ, որի կիրառումը թույլատրված է միայն արտակարգ իրավիճակներում:

Մի խոսքով 2018 թվականին սկսված իրավական բառդակը շարունակվում է մինչև այսօր ներառյալ և դեռևս հայտնի չեն այդ իրավական բառդակի և դրա հետևանքների պատասխանատուները…

Հ.Գ. Պատվաստումը առողջապահության ոլորտի ամենաարդյունավետ գործիքն է, որը չի կարելի վարկաբեկել (ինչպես դա անում է գործող իշխանությունը):

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն