Արտաքին քաղաքականությունը Փաշինյանի կետից սկսելու աղետի մասին

2018-ի աշնանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքը տվել է բազմաթիվ խոստումներ, այդ թվում նաև արտաքին քաղաքականության բնագավառում։

Ինչ են խոստացել և ինչ ունենք հիմա, փորձենք միասին գնահատել։

Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի քայլերը միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն եւ նոր շունչ հաղորդելուն, մասնավորապես՝

Նախատեսվում էր — ապահովելու ենք հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը:

Ինչ ունենք հիմա – Այն որ այս կառավարությանը մեղադրում էին հակառուսական տրամադրվածություն ունենալու մեջ՝ փաստորեն այնքան էլ այդպես չէ: Այդ դեպքում անհասկանլի է, թե ինչու ՀՀ-ում Վլադիմիր Պուտինին չի դիմավորում Նիկոլ Փաշինյանը, ինչու է պատերազմի ամենաթեժ օրերին հայտարարվում, որ գուցե ավելի շատ հեռազրույցներ ունենանք Ֆրանսիայի նախագահի հետ, քան Ռուսաստանի, ինչու չհարգեցինք ՀԱՊԿ-ի դերը և Խաչատուրովի դեմ քր.գործ հարուցեցինք և այսպես շարունակ:

Նախատեսվում էր — ապահովելու ենք սահմանակից երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից:

Ինչ ունենք հիմա — Այդ ձևավորած հարաբերությունների արդյունքում պատերազմի ամենաթեժ օրերին Վրաստանը թույլ չտվեց, որպեսզի իր տարածքով ՀՀ-ին ռազմական օգնություն հասցվի: Իրանն էլ դեռ համառորեն ձեռք է մեկնում, ասում է, որ Հայաստանի կողքին է, եթե որոշի պահել սեփական սահմանները։ Պատերազի ժամանակ էլ  թույլ էր տալիս զինամթերքն անցկացնել իր սահմանով: Սակայն, մեկնած բարեկամական ձեռքը դեռ օդում է:

Նախատեսվում էր — քայլեր ենք ձեռնարկելու Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ, ԵՄ անդամ եւ եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման եւ պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Հասնելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը:

Ինչ ունենք հիմա — Այս համագործակցության արդյունքում ունեցանք Ստամբուլյան կոնվեցիայի վավերացում, համասեռամոլության և այլ պղծությունների համընդհանուր քարոզ, պետական ֆինանսավորում։ Վիզային ռեժիմը հավանաբար թողեցին գալիք ընտրությունների խոստումների ցանկում։

Նախատեսվում էր — լինելու ենք նախաձեռնող Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ խաղաղօվկիանյան այլ երկրների հետ կապերի ամրապնդման եւ նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:

Ինչ ունենք հիմա — հատկապես Չինաստանի հետ մեր համգործակցությունը և բարեկամական հարաբերություններն ամրապնդեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երբ ԱԺ-ում ծաղրում էին Չինաստանից նվեր ստացած պատվաստանյութը:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, ով դե յուրե իրավունք չունի ստորագրել որևէ արտաքին պաշտոնական փաստաթուղթ, առանց ՀՀ ԱԳՆ գիտության ստորագրում է Հայկական տարածքները թշնամուն նվիրաբերելու մասին փաստաթղթեր։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն