Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է օլիմպիական արծաթից

Տոկիո-2020 օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն այսօր ռուս ըմբիշ Մուսա Եվլոեւի հետ գոտեմարտում 1:5  հաշվով ոսկե մեդալը զիջեց վերջինիս։ Սակայն, ըմբիշը դժգոհ է գոտեմարտի մրցավարներից։ Նա հրաժարվել է ընդունել իրեն տրվող արծաթե մեդալը։

«Հաղթելու համար պետք է Ռուսաստանից լինել»,- ասել է Ալեքսանյանը` պատասխանելով ռուսական Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն