Արթուր Այվազյանը (Մանախ) հացադուլ է հայտարարել։ Գիշերը նրա համար հրավիրվել է շտապօգնություն։

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ նախորդ երեկո ձերբակալված կամավորականներից 8-ն այս պահին ազատության մեջ են։ Նրանց առաջադրվել է խուլիգանություն կատարելու մեղադրանք։

Մինչ այս պահը Արթուր Այվազյանը` Մանախը, գտնվում է անազատության մեջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ նա հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Գիշերը Մանախը կոտրել է իր խցի ապակին` վնասելով ձեռքը։ Հրավիրվել է շտապօգնություն, ցույց է տրվել բժշկական օգնություն։

Մի քանի ժամից դատարանը որոշում կհրապարակի Արթուր Այվազյանի ազատությունը վերադարձնելու մասին։ «Փաստարկ» լրատվականը հետևում է իրադարձություններին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն