Արժույթի միջազգային հիմնադրամը 18 միլիարդ դոլար է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը

Արժույթի միջազգային հիմնադրամը միջոցների հակաճգնաժամային բաշխման շրջանակներում՝ Ռուսաստանին փոխանցել է 18 միլիարդ դոլար ՝ փոխառության հատուկ իրավունքների կարգով։ Համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 23 -ին:

Հաղորդվում է, որ 650 միլիարդ դոլարին համարժեք գումար է բաշխվել ԱՄՀ անդամ երկրների միջև։ Այդ մասին գրում է Time.news-ը:

Հատուկ փոխառության իրավունքները ԱՄՀ-ի կողմից վճարվող արհեստական միջոց են, որոնք չունեն ֆիզիկական ձև: Շրջանառության մեջ է գտնվում այս ապրանքի ավելի քան 204 միլիարդ միավոր, որը կրճատ կոչվում է SDR: Սա համապատասխանում է 290 միլիարդ դոլարին։

 

Թողնել մեկնաբանություն