Ասադի բանակը գնդակոծել է Հալեպի արևմուտքը, վիրավորվել է 5 մարդ

Հարվածներ են հասցվել Իդլիբի դեէսկալացիայի գոտու ուղղությամբ

Բաշար Ասադի ռեժիմի բանակի և իրանամետ ահաբեկչական խմբավորումների հրետանային կազմավորումները գնդակոծել են Սիրիայի Հալեպ նահանգի Իդլիբի դեէսկալացիայի գոտու արևմտյան մասում տեղակայված բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

Հարձակումից տուժել է հինգ խաղաղ բնակիչ` հայտնել են քաղաքացիական պաշտպանության տեղական ուժերի ներկայացուցիչները: Հարվածներն իրականացվել են Կեֆեր Էմմե գյուղին հարակից տարածքում: Տուժածները հոսպիտալացվել են:

2017 թվականի մայիսի 4-5-ը Աստանայում կայացած հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց Սիրիայում չորս էսկալացիոն գոտիների ձևավորման վերաբերյալ, որոնցից երեքը հետագայում անցան Ասադի ռեժիմի վերահսկողության տակ:

Գոտիներ են ստեղծվել Արևելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան), Հոմս նահանգի հյուսիսում, Իդլիբ նահանգում և հարակից նահանգների որոշ հատվածներում (Լաթաքիա, Համա և Հալեպ):

Մարտի 5-ին Թուրքիան և Ռուսաստանը Մոսկվայում ստորագրեցին Իդլիբի վերաբերյալ նոր համաձայնագիր: Ասադի ռեժիմի կողմնակիցները երբեմն խախտել են հրադադարը, սակայն ընդհանուր առմամբ հրադադարը հարգվել է:

2017-2020 թվականներին Ասադի ռեժիմի հարձակումների արդյունքում մոտ 2 միլիոն խաղաղ բնակիչ լքել են իրենց տները և փախել Թուրքիայի սահմանակից տարածքներ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն