Աշխարհի ամենահարուստ տղամարդկանցից մեկը դարձավ ամուրի

Ամերիկացի միլիարդատեր ու Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը պաշտոնապես բաժանվեցին։ Այդ մասին տեղեկացնում է Business Insider-ը՝ վկայաբերելով դատական փաստաթղթերը։ Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ Բիլլ և Մելինդա Գեյթսերը պայմանագիր են կապել առանձին ապրելու վերաբերյալ, որի շրջանակներում՝ համաձայնել են կիսել գույքը, պարտքերը և դատական ծախսերը։ Հայտնի է, որ զույգը միասին ապրել է 27 տարի։ Բիլլ Գեյթսն ամուսնալուծության մասին հայտարարել է մայիսի սկզբին։ Նրա խոսքով՝ այդ որոշման են եկել երկար խորհրդածելուց և իրենց հարաբերությունների վրա մեծ աշխատանքից հետո։

Խոսելով ամուսնալուծության մասին՝ Գեյթսը նշել է, որ Մելինդայի հետ մեծացրել են երեք երեխաների, ստեղծել են բարեգործական հիմնադրամ, որը գործում է ողջ աշխարհով մեկ։ Ամուսնալուծության հայտարարությունից հետո Մելինդա Գեյթսը ստացել է տարբեր ընկերությունների բաժնեթղթեր, որոնց արժեքը կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար։

Բիլլ Գեյթսը մոլորակի ամենահարուստ տղամարդանցից մեկն է։ Bloomberg գործակալությունը նրա կարողությունը գնահատում է 152 միլիարդ դոլար, Forbes ամսագիրը՝ 131,4 միլիարդ դոլար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն