Աշխարհի անվտանգության համատեքստում. Պուտինի հայեցակարգը

Ապրիլի 21-ին դաշնային ժողովի 17-րդ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց աշխարհի անվտանգության իր հայեցակարգը։ «Թեպետ այլ երկրների գռեհկությանը՝ Ռուսաստանը իրեն զուսպ և համեստ է պահում․ մեր երկիրը ունի համբերատարություն, պրոֆեսիոնալիզմ՝ ցանկացած խնդիր լուծելու համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ Միաժամանակ՝ նա ակնարկել է, որ այդ խնդիրների լուծման համար հարկավոր է ներուժ։ Այդ նպատակով Ռուսաստանը կատարելագործում է իր ռազմական տեխնիկան բանակում, այդ թվում խոսքը վերաբերում է նաև միջուկային զենքին։ Զորքերը սպառազինված են Կինժալ,Կալիբր, Ցիրկոն, Ավանգարդ, Պերեսվետ հրթիռներով։Շուտով ռուսական սպառազինության մեջ կներդրվի նաև Սարմատը։Աշխատանքներն ավարտվում են նոր զինատեսակների արտադրության բնագավառում․ ՌԴ նախագահը նկատի ունի Բուրեվեստնիկը և Պոսեյդոն։

Համընդհանուր կայունություն ապահովելու համար Ռուսաստանը իր գործընկերների հետ դիտարկում է հարցեր՝ կապված նոր սերնդի մարտական համակարգերի միջուկային զենքի հետ։

Պուտինը ընդգծել է, որ այդ բանակցությունների նպատակն անվտանգության հաշվեկշռի համակեցությունն է։Այդ ոլորտը ներառում է ավանդական ռազմավարական զինատեսակները՝ մայրացամաքային բալիստիկ հրթիռներ, ծանր ռմբակոծիչ ինքնաթիռներ և ստորգետնյա սուզանավեր։ ՌԴ նախագահը հայտարարել է, թե իրենք ՄԱԿ-ի շրջանականերում հետևողականորեն հանդես կգան և առանցքային դերակատարում կունենան համաշխարհային գործերում, միջտարածաշրջանային հակամարտություններում։ Այսպես օրինակ, նրա կարծիքով՝ կարևոր է եղել Ռուսաստանի դերը Սիրիայում՝ իրավիճակը կայունացնելու առումով, այժմ ջանքեր են ներդնում Լիբիայի քաղաքական երկխոսությունների հարթակում։

-Հատկապես փոխադարձ հարգանքի վրա մենք հարաբերություններ ենք հաստատում աշխարհի պետությունների մեծ մասի հետ,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն