Աշխարհում COVID-19-ի հետևանքով մահացությունների թիվը գերազանցել է 6 միլիոնը

Վարակից մահացածների թվով առաջատար է ԱՄՆ-ն։

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։

Worldometers պորտալի տվյալներով՝ վարակի հետևանքով մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 984,020, որին հաջորդում են Բրազիլիան (652,207), Հնդկաստանը (515,133), Ռուսաստանը (356,281), Մեքսիկան (319,859), Պերուն (211,108), Մեծ Բրիտանիան (162,008), Իտալիան (155,887), Ինդոնեզիան (139,275), Ֆրանսիան (139,275), Կոլումբիան (139,091) և Իրանը (137,948):

Նոր կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում 2019 թվականի դեկտեմբերին։

Այնուհետև վիրուսը տարածվեց աշխարհի ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 446 721 728-ի։

Աշխարհում կորոնավիրուսով վարակված ակտիվ հիվանդների թիվը մարտի 7-ի առավոտյան 60 831 275 մարդ է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն