ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ ԵԿԱՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԿ ԵՐԲ ՓՈՂԻ ԱՌԱՋ ԼՌԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. Սուսաննա Սարգսյան

«Հայոց Հայրենիք» Կուսակցության իրավաբանական խորհրդի նախագահ Սուսաննա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դեռ մանկուց իմ ուղեղի մեջ դաջված են եղել Գալյա Նովենցի խոսքերը՝ «Կեղնի մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ….»
Երբեք կատարծս աշխատանքները չեմ գույքագրել, չեմ վերածել գումարի և չեմ փորձել թանկով վաճառել: Արել եմ ամեն ինչ իմ խղճի համար, իմ հոգու հանգստության համար, գիշերները հանգիստ գլուխս բարձին դնելու համար:
Սակայն նայում եմ շուրջս ու ինքս ինձ համար արձանագրում, որ սա այն աշխարհը չէ, որտեղ պետք է այդպիսին լինել: Այստեղ միայն առևտուր է, վաճառում ու վաճառվում են: Խաբում են ու թույլ են տալիս, որ իրենց խաբեն: Քծնում ու քծնողներին իրենց տուն են թողնում, կարծես այդպես է պետք:
Խոնարհվում են առավել բարձր գոռացողի առջև, չհասկանալով, որ այն մարդիկ, ում առաջ իրոք պետք է խոնարհվել երբեք բարձր տոնով չեն խոսում, չեն բղավում, չեն վիարվորում, իրենց մասին չեն խոսում և ոչ էլ ստիպում են, որ խոսեն, որովհետև իրենք են բարձր՝ ցանկացած տոնից ու ամեն ինչից:
Դավաճանում են կողքի կանգնածին, թիկունքից խփում սև դևի հողն իր համար անցածին՝ չեմ ասում ընկերոջը:
Ասում են երբ փողն է խոսում ճշմարտությունը լռում է, երեևի հենց դրա համար էլ աշխարհը ծուռ է
Տեսնես կլինի մի օր, որ տեսնենք թե ինչպես է խոսում ճշմարտությունը:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն