Աշնանը մահացությունը կորոնավիրուսից կաճի. Առողջության չափման և գնահատման ամերիկյան ինստիտուտ

Սեպտեմբերի սկզբից աշխարհում կորոնավիրուսից մահացությունը կսկսի կտրուկ աճել: Մինչև դեկտեմբեր այն կարող է հասնել 5,3 միլիոն մարդկային զոհի: Այս հայտարարությունն արել են Առողջության չափման և գնահատման ամերիկյան ինստիտուտի գիտնականները:

Ինստիտուտի կանխատեսումները տարբերակում են COVID-19-ից պաշտոնապես գրանցված մահացությունների և կորոնավիրուսի հետ կապված լրացուցիչ մահերի միջև:

Այս հիվանդությունից մահացած մարդկանց թիվը, ըստ կանխատեսումների, կհասնի 12 միլիոնի։

Ավելի վաղ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրիեսուսը հայտարարել է, որ աշխարհը մտել է իրական վտանգավորության շրջան։ Նշենք, որ անցյալ շաբաթ COVID-ի  դեպքերի թիվը հայտարարվել է 200 միլիոն։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն