«ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ստանալուց 19օր անց քաղաքացին մահացել է. բժշկի ահազանգը (փաստաթուղթ)

Բժիշկ — վարակաբան Դմիտրի Հարությունյանը փաստաթուղ է հրապարակել ու գրել.
Ստորեւ ներկայացնում եմ “պատվաստման” կտրոն, թվարկված սույն թվականի հոկտեմբերի 26:
Կարապետյան Ֆրիդան, ծնված 1945թ.-ին, այդ օրը “պատվաստվել է” “Աստրա Զենեկա “պատվաստանյութով”, սկսել է ջերմել եւ երեկ, նոյեմբերի 14-ին վախճանվել է, չի ունեցել ուղեկցող հիվանդություններ:
Սա տեղադրում եմ նաեւ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ անորակը միայն Սպուտնիկ  “պատվաստանյութն է”:
Դե ինչ, “պատվաստանյութի” լոբբիստներ, պատասխան տալի՞ս եք այս մահի համար, թե՞ այս դեպքերում դուք միայն ճողոպրում եք:
Հ.Գ.Որոշ ժամանակ առաջ, Գյումրիում,  “պատվաստման” բնօրինակները սպառվել էին եւ համապատասխան թղթերը տրամադրվում էին պատճենահանված նմուշներով:

Թողնել մեկնաբանություն