Այն ինչ տեղի ունեցավ Ղրիմի հետ՝ վաղը տեղի կունենա Թայվանում․ Ալեքսանդր Ռար

Ասիան «գրավելու» ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը կհանգեցնի ռուս-չինական ռազմական դաշինքի: Այս կարծիքն է հայտնել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան Դաշինքի հունիսյան գագաթնաժողովի վերջնարդյունքները։

Քաղաքագետը նախազգուշացնում է Արևմուտքին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարված առճակատումը Չինաստանի դեմ՝ Եվրոպային լավ արդյունքների չի հանգեցնի: «Եթե սառնասրտորեն վերլուծենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ապա ակամայից գալիս ենք այն եզրակացության, որ արևմտյան ռազմական դաշինքն այժմ «գրավում է» Ասիան: Միացյալ Նահանգները կշարունակի ուղղորդել իր եվրոպական դաշնակիցներին  և Ամերիկայի շահերն առաջ տանել` ՆԱՏՕ-ի ավանդական շառավղից դուրս։ Արևմուտքը պատրաստվում է լուրջ առճակատման` Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ ՝ միաբևեռ աշխարհի՝ իր մտահղացման իրականացման համար։

Ինչու՞ է անհրաժեշտ այս առճակատումն Արեւմուտքին։ Ի վերջո, պարզ է, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների առաջխաղացումը դեպի Չինաստանի սահմաններ (նաեւ Ռուսաստանի սահմաններ ՆԱՏՕ-ի տեղափոխվելուց հետո) կսադրի ռուս-չինական ռազմական դաշինքի ստեղծումը: Մի՞թե կոլեկտիվ Արեւմուտքը ցանկանում է կռվել Ասիայում այն իրողությունից հետո, երբ դաշինքի 20-ամյա գործունեությունն այդքան տխրահռչակ կերպով ավարտեց Աֆղանստանում։ Նույնիսկ քսաներորդ դարում Կորեայի կամ Վիետնամի պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն երբեք համագործակիցներ չի ունեցել Ասիայում։ Իսկ ա՞յժմ,-  հարց է առաջ քաշում քաղաքագետը:

Նրա կանխատեսմամբ՝ Չինաստանը նույնպես կպատասխանի այդ մարտահրավերներին, ինչպես որ Ռուսաստանն է պատասխանել` դեպի Վրաստան և Ուկրաինա ՆԱՏՕ-ի առաջխաղացման փորձերին։

«Վերջին երկու երկրներն էլ կորցրել են իրենց տարածքների մի մասը: Այն, ինչ պատահեց Ղրիմի հետ, վաղը պատահելու է Թայվանի հետ», — զգուշացնում է Ռարը:

Ըստ փորձագետի, ներկա պահի վտանգն այն է, որ քաղաքակրթային բախումը միայն աճում է:

«Եվրոպացիները որոշել են հնազանդվել նոր հռոմեական «կայսր» Բայդենին և ամենուրեք Չինաստանի հետ հակամարտության համապատկերում կանգնում են Ամերիկայի կողքին : Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր աշխարհակարգային հաղթարշավում չի նկատում գլոբալացման, համաշխարհային տնտեսության փխրուն համակարգի և ՄԱԿ-ի ոչնչացման ընթացակարգերը», — ամփոփում է Ալեքսանդր Ռարը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն