Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է (տեսանյութեր)

1903 թվականի այս օրը (հունիսի 6-ին) ծնվել է հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը։

Արամ Խաչատրյանի ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք։ Հայրը՝ Եղիան, ծնվել է Երևանի նահանգում՝ Օրդուբադի մոտակայքում (Նախիջևան)  և տեղափոխվել է Թիֆլիս 13 տարեկանում։ Մայրը՝ Ղումաշ Սարկիսովնան, ծնվել է Ներքին Ազա գյուղում։ Խաչատրյանի ծնողները նշանված են եղել մինչև իրար ճանաչելը, երբ դեռ Ղումաշը 9 տարեկան էր, իսկ Եղիան՝ 19: Նրանք ունեցել են 5 երեխա՝ մեկ աղջիկ և չորս տղա։

Խաչատրյանի կենսագրությունն այնքան հարուստ է, որ մենք պարզապես որոշեցինք Ձեր ուշադրությանը ներկայացնել նրա երկու ստեղծագործություն։

Առաջինը` «Գայանե» բալետից  հանրահայտ «Սուսերով պարն է»,  Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ օրկեստրի կատարմամբ.

Երկրորդը` «Սպարտակ» բալետից «Ադաջիոն», դիրիժոր` Արամ Խաչատրյան.

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն