Այստեղ պետք է առաջնորդություն անի քո միջի հայ մարդը, քո ինքնությունը, ազգանունդ ու բոլոր սրբություններդ…. Կարապետ Պողոսյան

Մինչ 18:00 հանրահավաքը որոշեցի անդրադառնալ մի հարցի, որին պատասխանելը արդեն զզվելի է
— Ո՞վ է լիդերը, լիդեր լինի գանք
— Նախ, լիդերը դու ես, ու էս պայքարում յուրաքանչյուրն է որոշում ինքը ինչ անի, հետո սա ընտրարշավ չի, որ լիդեր եք հարցնում, սա Հայ Ազատագրական Պայքարի հերթական փուլն է, ու այստեղ պետք է առաջնորդություն անի քո միջի հայ մարդը, քո ինքնությունը, ազգանունդ ու բոլոր սրբություններդ…
Սա կռիվ է պետականության, հայրենիք ունենալու ու այս պայքարը պետք է ավարտվի պետականության վերականգման, երբ կլինի կրկին պետություն, այ էդ ժամանակ էլ բոլորով կընտրենք մեր պետության առաջնորդին:
Իսկ բոլոր նրանք ովքեր սպասում են լիդերի ներկայանալուն, ունեն ընդամենը մեկ ցանկություն, հիմիկվանից հետը հարց լուծել ու հարմար տեղ զբաղեցնել ապագա կերակրատաշտի մոտ, հետևաբար չունեն հայրենիք և արժեհամակարգ, ուստի բոլոր լիդեր փնտրողներին կոչ եմ անում.
-Դուք մի եկեք հրապարակ, մեզ պետք են միայն հայերը և հայկականությունը իրենց մեջ կրողները
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից.
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն