ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանի հետ

Արգամ Հովսեփյան
«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ Սյունիքի մարզի Արավուս գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանի հետ։
«Սյունիքի սահմանային իրավիճակի հետ կապված Ազգային Վերահսկողության Համակարգն այցելել է Արավուս գյուղ և զրուցել գյուղապետ Արգամ Հովսեփյանի հետ։
Պարզվում է, գյուղի 62 հեկտար տարածքը առանց մի կրակոցի, Նիկոլ Փաշինյանի գրչի հարվածքով տրվել է թշնամուն։ Գյուղի բնակիչները հայտնվել են թշնամու զինված բանակից ընդամենը 100 մետր հեռավորության վրա։ Գյուղում ապրում են կանայք, երեխաներ, գործում են դպրոց ու մանկապարտեզ։
Չնայած անսպասելի արհավիրքին` գյուղացիները չեն պատրաստվում լքել իրենց հայրենի գյուղը։
Այս և շատ այլ բաների մասին մեզ պատմեց Արավուս գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանը։» ,- գրված է ԱՎՀ ՀԿ ֆեյսբուքյան էջում։
Մանրամասները` տեսանյութում.
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն