Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին. Ալիև

Ալիևը կրկին հանդես է եկել իր երազանքները սպառնալիքի տեսքով ներկայացնող ելույթով։ Նա հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:

Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ` հոխորտացել է Ադրբեջանի նախագահը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում` եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք։ Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին։ 101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր` հավելել է նա։

Հատկանշական է, որ ինչպես և Ալիևի մյուս սպառնալիքներին, այս մեկին էլ հայկական կողմը ոչ մի կերպ չի արձագանքում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն