Բաքուն պարսկական մշակույթը հմտորեն ներկայացնում է որպես ադրբեջանական

Զբոսաշրջավարները ռուս զբոսաշրջիկներին պատմել են Շուշիում գտնվող պարսկական գերեզմանոցի մասին։ Դա հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, որտեղ տասնամնակներ շարունակ հաստատել են, թե Անդրկովկասում պարսկական ներդրում չկա, այն բնիկ «ադրբեջանական» է։ Բաքուն գերազանց կերպով օգտվում է Սովետի ժամանակի այն միֆից, թե իբր շիա իսլամի պատճառով ադրբեջանցիներն ընդօրինակել են պարսկական մշակույթը։ Նույնիսկ Երևանում պարսկական կապույտ մզկիթը, որը պարսկական ճարտարապետության մարգարիտն է, վերագրում են իրենց։

Իսկ ինչ վերաբերում է պարսիկներին՝ նրանք Անդրկովկասի տարածքը զանգվածաբար լքել են 1826-1828թթ պատերազմից հետո՝ համաձայն Թուրքմենչայի պայմանագրի։ Հատկապես այդ փաստաթուղթը իրավունք տվեց հայերին Իրանի խորքերից վերադառնալ Հայաստան, որտեղ նրանց արտաքսել էր Շահ Աբբասը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն