Բաքվի վարչակարգը պետք է պատասխանատվություն կրի 19 գերինների սպանության համար․Ադամ Շիֆ

Ադրբեջանը կրում է պատասխանատվություն ռազմագերիների իրավունքների կոպիտ խախտման համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

— 19 զինծառայողների և քաղաքացիական անձանց սպանությունների մասին հաշվետվությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը,- նշել է կոնգրեսականը։

Ադամ Շիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կոշտ միջոցներ պետք է ձեռնարկի Ադրբեջանի դեմ, նրանց դեմ, ովքեր իրականացրել են այդ հանցագործությունը և դադարեցնի Բաքվի վարչակարգին տրամադրել ռազմական օգնություն։

-Մենք պարտավոր ենք արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների դեմ հանցագործություններին, հանցագործություններին` ողջ մարդկության դեմ,- գրել է Ադամ Շիֆը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն