Բայդեն․ Խաղաղություն չի լինի, եթե բոլորը չճանաչեն Իսրայելը

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը մեկնաբանել է պաղեստինա-իսրայելական վերջին իրադարձությունները և հավաստել, որ ԱՄՆ-ի դեմոկրատներն աջակցում են հրեական պետությունը։

— Իմ կուսակցությունը նախկինի պես սատարում է Իսրայելին։ Եկեք անկեղծ խոսենք․ մինչև տարածաշրջանի երկրները աներկբայորեն չհայտարարեն, թե իրենք ճանաչում են Իսրայելի գոյության իրավունքը՝ որպես անկախ հրեական պետություն, խաղաղություն չի լինի,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։

Նա ընդգծել է, որ չկա առաջխաղացում, քանի որ Իսրայելի անվտանգության վերաբերյալ իր հայեցակարգի համաձայն՝ անհրաժեշտ է որոշում կայացնել 2 պետությունների հիմնավորվածության մասին։ Սա է միակ ճանապարհը։ ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ Պաղեստինի Ինքնավարության Նախագահ Մահմուդ Աբբասի հետ զրույցում ինքը հաստատել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ապահովել Հորդանանի Արևմտյան ափի անվտանգությունը։

— Ես աղոթում եմ, որպեսզի այդ հրադադարը պահպանվի,- հայտարարել է Բայդենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և մյուս երկրները օգնության փաթեթ կներկայացնեն՝ Գազան վերականգնելու համար։ Բայդենը շոշափել է նաև Իսրայելում անկարգությունների խնդիրը։

— Ես հորդորել եմ իսրայելցիներին, որ կարևոր եմ համարում Երուսաղեմում միջհամայնքային պայքարի դադարեցումը, ի դեպ՝ դիմակայությունը երկուստեք ծայրահեղության հետևանք է։ Հարկ է դրան վերջ տալ,- հայտարարել է նա։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նաև, որ հավատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքին, սակայն չի մեկնաբանել իրենց անձնական զրույցը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն