Բելառուսական COVID-19 պատվաստանյութը հնարավոր է հարմարեցնել ցանկացած շտամի. Լուկաշենկո

Լուկաշենկոն տեղեկացրել է, որ այս հարցը քննարկվել է նախորդ օրը` Վիտեբսկի պատվաստանյութ արտագրող գործարան իր այցի ժամանակ։

Բելառուսում մշակվող կորոնավիրուսային պատվաստանյութը կարող է արագ հարմարեցվել ցանկացած շտամի: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին ասել է այսօր Ռոգաչովի շրջանի Տիխինիչի գյուղատնտեսական քաղաքում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք արտադրում ենք մի պատվաստանյութ, որը հնարավոր կլինի հարմարեցնել ցանկացած այս վիրուսի ցանկացած շտամի»,- ասել է Բելառուսի առաջնորդը:

Լուկաշենկոն տեղեկացրել է, որ նախորդ օրը համապատասխան հարցերը քննարկվել են Վիտեբսկի մարզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ նա այցելել է ձեռնարկություն, որտեղ արտադրվելու է ներքին պատվաստանյութը: «Մենք եկել ենք այն եզրակացության, որ երկար ենք ապրելու այս վարակի հետ։ Հետևաբար, պետք է պատրաստ լինենք դիմակայել դրան», — ասել է պետության ղեկավարը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն