Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն դիմել է Վաշինգտոնին՝ պետական հեղաշրջման կազմակերպման գործով իրավական օգնություն ցուցաբերելու խնդրանքով

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն դիմել է Վաշինգտոնին՝ պետական հեղաշրջման կազմակերպման գործով իրավական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Անդրեյ Յարոշը ակնկալում է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները կհայտնաբերեն կատարածուների գտնվելու վայրը, նրանց կհարցաքննեն և կիրականացնեն քննչական և ընթացակարգային այլ գործողություններ՝ գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Անդրեյ Յարոշի խոսքով՝ քրեական գործի մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է 9 մարդ, նրանցից չորսը ՊԱԿ-ի մեկուսարանում է, մյուս հինգը՝ հեռակա ձերբակալվածի կարգավիճակում։ Բելառուսի ներկայացուցիչը հավելել է, որ նույնօրինակ հայցադիմումներ կհղվեն Ուկրաինա և Լիտվա։ Ակնկալվում է, որ այս երկրները Բելառուս կարտաքսեն պետական հեղաշրջման փորձի՝ մյուս հինգ կատարածուներին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն