Բելառուսը 2022թ-ի սկզբին ավարտին կհասցնի Ռուսաստանի հետ տնտեսական սերտաճման ծրագիրը

Բելառուսը մտադիր է ավարտել Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական սերտաճման ծրագիրը 2022 թ հունվարի 1-ին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն։Նախատեսվում է ստեղծել Էներգապաշարների և տրանսպորտի ընդհանուր շուկա, միավորել հարկային և մաքսային օրենսդրությունը, ինչպես նաև անցնել միասնական արդյունաբերական և գյուղատնտեսական քաղաքականության։

— Շատ բան է արվել սոցիալական, տնտեսական, պաշտպանության բնագավառներում։ Մենք այսօր իրականում հասել ենք մի կետի, որտեղ հարկավոր է ամրապնդել Ռուսաստանի և Բելառուսի միջև տնտեսական հիմքերը,- հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանը։ Նա նաև տեղեկացրել է, որ կողմերն ավարտում են աշխատանքները սերտաճման 28 քարտեզների վրա։ Դիվանագետի խոսքով՝ Բելառուսը զբաղեցրել է ՌԴ-ի առևտրի բնագավառում առավել նշանակալի գործընկերների ցուցակի չորրորդ տեղը։ Միաժամանակ՝ ծանուցել է հունվարից մայիս ժամանակահատվածում ռուս-բելառուսական ապրանքաշրջանառության 30 տոկոս աճի մասին՝ համեմատելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն