Բենեթ. Ես գտա առաջնորդի, ով սիրում է Իսրայելը

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման տպավորություններով կիսվել է «Առուց Շևա» հրատարակության լրագրողների հետ: Բենեթի խոսքով՝ ինքն այնպիսի զգացողություն ուներ, որ նրանք միմյանց կարծես ճանաչում էին շատ վաղուց։

«Հիանալի հանդիպում էր, հատկապես ՝ դեմ առ դեմ տարբերակը: Կար մի զգացողություն, որ մենք վաղուց ճանաչում ենք միմյանց: Ես գտա մի առաջնորդի, ով սիրում է Իսրայելը և հստակ գիտի, թե ինչ է ինքն ուզում։ Նա ուշադիր վերաբերմունք ունի մեր կարիքների հանդեպ»,- նշել է Բենեթը։

Բացի այդ՝ Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ և՛ ինքը, և՛ Բայդենը «լի են վճռականությամբ, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի»:

Նաֆթալի Բենեթը նաև ԱՄՆ նախագահին հրավիրել է այցելել Իսրայել պետություն:

«Ես նախագահին հրավիրել եմ Իսրայել` այն իրողությունից հետո, երբ մենք կհաղթահարենք Դելտա շտամի լարվածությունը: Եվ ես երախտապարտ եմ նրան և նրա բոլոր աշխատակիցներին՝ հանդիպումն անցկացնելու վճռականության, ինչպես նաև դժվարին միջադեպի ժամանակ իրենց ուշադրության և կենտրոնացվածության համար»,- հայտարարել է Բենեթը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն