Բնապահպաններն ահազանգում են․ Արգենտինալում լճերը վարդագույն են դարձել

Արգենտինալում երկու լիճ վարդագույն երանգ է ստացել, ինչը մտահոգություն է առաջացրել բնապահպանների մոտ։ Լճերի գունափոխման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն բնապահպանները կարծիք են հայտնել, որ արդյունաբերական թափոններն են դրա պատճառը։ Լճերը, որոնք գտնվում են արդյունաբերական զբոսայգու հարևանությամբ՝ Արգենտինայի Տրելյու քաղաքի ծայրամասում, գտնվում են փոշոտ անապատային հարթավայրում։ Վերջերս այնտեղ հայտնաբերվել է մի բեռնատար մեքենա, որն աղբը լցնում է ջրբաժանում:

Այնուամենայնիվ, իշխանությունները համաձայնության չեն եկել այն հարցում, թե արդյո՞ք դա վնաս է հասցրել լճերին, և արդյո՞ք լճերի գունափոխումը վտանգավոր է: Տեղի ակտիվիստ բնապահպան Պաբլո Լադի կարծիքով՝ լճերը կարող են հատուկ ներկերի պատճառով գունափոխվել, որոնք օգտագործվում են ոչ հեռու գտնվող տնտեսություններում ծովախեցգետինները գունավորելու համար։

«Կարծում եմ, որ վարդագույն ծովալիճը հայտնաբերվել է․․․ այս թափոնների վերամշակման բացակայության պատճառով, ինչը մեծ խնդիր է դարձել»,- հայտարարել է Լադան: Տեղի և տարածաշրջանային բնապահպան հաստատությունները հետազոտում են գունափոխման պատճառները և լճերին պատճառած պոտենցիալ վնասները, սակայն որոշակի եզրակացության չեն հանգել։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն