Բոլորիս նույն ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է սպասվում. Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել կոչով

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քոչարյանական թե Նիկոլական․․․
ռուսամետ թե ամերիկամետ․․․
գործարար թե պետական աշխատող․․․
հարուստ թե աղքատ․․․
ոստիկան թե ԱԱԾ-ի օպեր․․․
Անկախ ամեն ինչից, երբեք չմոռանանք, որ մենք բոլորս ՀԱՅ ենք կոչվում, բոլորիս հայրենիքը ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, բոլորիս պայքարի անունն է ԱՐՑԱԽ, և բոլորիս նույն ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է սպասվում․․․
Երբ թշնամին ու գերտերություններն անել տան իրենց ուզածը, բոլորս նույն կաթսայի մեջ ենք այրվելու, և այն ժամանակ մեզ չեն նայելու ըստ քաղաքական հայացքի։ Ձեր այսօրվա պաշտոններն ու դրամաշնորհները, աշխատավարձի բարձրացումը, բիզնես սպասելիքներն ու տենդերներում խոստացված հաղթանակները վաղը գրոշի արժեք չեն ունենա, երբ ստորագրվեն վերջին թղթերը, և իրականություն դառնա Հայաստանի երրորդ բաժանումը․․․
Եկեք թույլ չտանք, որ թշնամին հասնի իր նպատակին, եկեք կանխենք մեր պետության կործանումը․․․
եթե պատրաստ եք, ԵԿԵՔ․․․
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն