Բուշերի ատոմակայանում (Իրան) ուժեղ հրդեհ է բռնկվել

Իրանական՝ Fars տեղեկատվական գործակալությունն իր թվիթերյան էջում տեսանյութ է տարածել, որում ներկայացվում է Բուշերի ատոմակայանի մուտքի մոտ հրդեհը։ Մինչ այս պահը պատճառն անհայտ է։ Բուշերի տասնյակ բնակիչներ սոցիալական ցանցերում տարածել են հրդեհի կադրերը։ Fars տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ոչ ոք չի տուժել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն