Ցանկացած հարձակում Արցախի Հանրապետության վրա դիտարկվելու է որպես հարձակում Ռուսաստանի վրա. Դավիթ Բաբայան

Առկա իրավիճակում ցանկացած հարձակում Արցախի Հնարապետության վրա դիտարկվելու է որպես հարձակում Ռուսաստանի վրա,- այս մասին Արցախի Պետական Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Հաշվի առնելով տարածաշրջանում Ռուսաստանի և ռուս խաղաղապահ զորախմբի մեծ դերակատարումը` որպես անվտանգության երաշխավոր, նոր պատերազմը համարում եմ քիչ հավանական,- հավելել է Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։

Բաբայանը շեշտել է Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, որում կարևորություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հայկական Սփյուռքի գործոնին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն