Ցանկությունն օդում կմնա … հավերժ !!! Գյումրիում ցանկացել են ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել

Թույլ չենք տա Գյումրիում ադրբեջանական փառատոն կազմակերպել,- ասաց Արտաշես Կարապետյանը` նման փառատոն կազմակերպելու համար դիմում ներկայացրած անձանց հետ քննարկման ժամանակ։
Ի՞նչ է նշանակում ադրբեջանական ֆիլմերի փառատոն ներկայացնել, երբ հայ — ադրբեջանական սահմանին հայորդիներ են  զոհվում, երբ գնդակներ են արձակում մեր սահմանի ուղղությամբ, մեր երեխաներն են մահանում, 7.000 զոհ ենք տվել, պատերազմը դեռ ավարտված չէ։ Իրենց նախագահը մի շաբաթ առաջ մեզ ֆաշիստ է անվանել, մենք իրենց ֆիլմերն ենք նայելու՞,- վրդովվել էր Կարապետյանը։
Եթե շարունակեցիք, ձեզ էլ, ձեր ֆիլմերն էլ մեր քաղաքից դուրս կշպրտենք։
Մանրամասները` տեսանյութում.
Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը և կից գրել.
2012 թվականին Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հետ կապված առավոտվանից ինձ ուղղված բոլոր նամակներին պատասխանեմ այստեղ այս տեսանյութով:
Այո, պետական մոտեցումը կոշտ էր, Մշակույթի վարչությունը դեմ էր:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն