Չեռնոբիլում նոր վթարը չի բացառվում

Նույնիսկ 35 տարի անց Չեռնոբիլի ատոմակայանի աղետը շարունակում է մտահոգել փորձագետներին։ Գերմանական՝ Frankfurter Rundschau հրատարակությունը գրում է, թե ձեռնարկած մեկուսացման միջոցները միջուկային ռեակտորում, ըստ երևույթին՝ բացասական դրսևորումներ ունեն։

Ամերիկյան՝ Sciencemag ամսագրի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին ռեակտորից արձանագրվել է ազդանշանների թվի աճ՝ հատկապես չորրորդ էներգաբլոկում․ հավանաբար ՝աճել է միջուկային անջատման ռեակցիաների թիվը։ Այդ առումով քիմիկոս Նիլլ Հայաթթը արդեն նախազգուշացրել է անջատման ռեակցիաների ցուցչային արագացման հնարավորության մասին։ Նույն հրատարակության տեղեկատվությամբ՝ առկա տվյալները իրականում տպավորություն են ստեղծում, որ վերջին չորս տարիների ընթացքում նեյտրոնների քանակը կրկնապատկվում է այս գոտում։

-Անջատման ռեակցիաների քանակի աճը այնքան էլ հասկանալի չէ։ Սակայն փորձագետները ենթադրում են, որ դա կապված է անտեղ գտնվող մի քանի տոննա կորիումի չորացման հետ։ Կորիումը իրենից ներկայացնում է ուրանային վառելիքի միջուկի, ջրի, բետոնի և ավազի խառնուրդ, որը կազմավորվում է ատոմային ռեակտորի ակտիվ գոտում, ինչը տեղի ունեցավ 1986 թվականին Չեռնոբիլում։

4 տարի առաջ այս տարածքում կառուցվեց 1,5 միլիարդ դոլար արժողությամբ թաքստարան։ Բետոնի պաշտպանիչ շերտը կանխում է անձրևաջրերի ներթափանցումը ռադիացիայից վարակված շինություն։ Այնտեղ գտնվող կորիումը չորանում է, և փորձագետների կարծիքով՝առաջանում է անջատման ռեակցիաների աճ։

Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ 1986 թ Չեռնոբիլում՝՝ մարդկությանը միգուցե չսպառնա, սակայն Ատոմային էլեկտրակայանների անվտանգության հինախնդիրներով զբաղվող իստիտուտի աշխատակից Մաքսիմ Սավելյովի նախազգուշացմամբ՝ չեն բացառվում նոր վթարները, քանի որ կան անորոշ պահեր։ Այն տվյալները, որ Սավելևը և նրա թիմը հավաքում են Ուկրաինայում՝ պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի նաև Ճապոնիայում, քանի որ նույնօրինակը 2011 թ տեղի ունեցավ Ֆուկուսիմայում, երբ ցունամիներից հետո ատոմային ռեակտորը տեղավորվեց սարկոֆագում՝ ռադիացիաի հոսքը կանխելու նպատակով։ Այդ մասին բարձրաձայնում է գերմանական՝ Frankfurter Rundschau. հրատարակությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն