ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ԿԵՂՏ ՇՊՐՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բողոքս եմ բարձրացնում բոլոր այն մարդկանց հասցեին ովքեր հայտարարում են, թե Երևանի ֆրանսիական հրապարակում հավաքված են միայն Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։
Նախ, ԵՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԵՄ և ՉԵՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՆԱ ԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, բայց մասնակցում եմ բողոքի ցույցերին, երթերին, խաղաղ անհնազանդության գործողություններին։
Երկրորդ, ՖՐԱՆՍԱԻԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՎ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ։
Երրորդ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՏՂԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ և գոնե պարտավորվեք հարգել նրանց անձնազոհությունն ու հիշատակը։
Չորրոդ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ԿԵՂՏ ՇՊՐՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ։
Հինգերորդ, ՆԻԿՈԼԻՆ ԲԵՐԵՑԻՔ, ՀԻՄԱ ԷԼ ՆԻԿՈ՞Լ ԵՔ ՊԱՀՈՒՄ։
Եկեք չթշնամանանք ձեր անհիմն ու հիմար հայտարարությունների պատճառով։ Մենք բոլորս էլ հայ ենք ու եկեք մնանք հանրային նորմերի ու բարոյականության սահմաններում։
Հ.Գ. Այսօր, ժամը 18:00 ես լինելու եմ ֆրանսիական հրապարակում, որովհետև ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ու ես տանը նստած չեմ կարող սուրճ խմել և կռիվ գնացած մարդկանց հասցեին զազրախոսել։
Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն