Չինական պատվաստանյութը շուտով կհասնի Հայաստան

Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ընկերները դժվարին պահին են ճանաչվում և Չինաստանն ու Հայաստանը պետք է միասնական ջանքերով հաղթահարեն համաճարակը։
«Այսօր Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում» ,- ասել է նա։ «Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն