Միացյալ Նահանգները թարմացրեց պատժամիջոցների փաթեթը՝հ ավելելով փաթեթում այն կազմակերպություններին, որոնք սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար։ Փաթեթում ներառվել են նաև Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Սահմանափակումներ կիրառվել են այն կազմակերպությունների, ընկերությունների և անձանց դեմ, ովքեր մասնակից են ամերիկյան արտադրության էլեկտրոնային մասերի գնմանը, որոնք պոտենցիալ կերպով կարող են կիրառվել ռուսական ռազմական ծրագրերում։
Բացի այդ՝ Չինաստանի 14 ընկերություն հայտնվել է պատժամիջոցների ցուցակում՝ ույգուրների հետապնդմանը մասնակցելու համար, իսկ մի շարք ընկերություններ՝ Չինաստանին ռազմական տեխնոլոգիաներ մատակարարելու և արտադրանքը Իրան արտահանելու համար։
— Մենք շարունակելու ենք սահմանել արտահանման հսկողությունը՝ կառավարություններին, ընկերություններին, մասնավոր անձանց պատասխանատվության դաշտ բերելու համար,- տեղեկացրել է Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։