Չինաստանը, 900 տոննա հրթիռներով, կփրկի Երկիր մոլորակը «Ապոկալիպսիսի աստերոիդներից»

Չինաստանի տիեզերական գիտությունների ազգային կենտրոնի փորձագետները հրապարակել են հրթիռային համալիր տիեզերք արձակելու իրենց ծրագիրը: Դրա օգնությամբ նրանք ցանկանում են փոխել Բեննու (Bennu) աստերոիդի ուղղությունը և այն հեռու ուղարկել Երկրից:

 2175-ից 2199 թվականներին ընկած ժամանակահատվածում Բեննու աստերոիդը  մեր մոլորակին կմոտենա 7,5 միլիոն կմ հեռավորության վրա: Ներկայումս Բեննուն դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր աստերոիդ, թեև Երկրի հետ բախվելու հավանականությունը 2700-ից 1-ն է:

Չինացիները համակարգչով մոդելավորեցին և պարզեցին, որ 23` Long March-5  հրթիռների միաժամանակյա հարվածը, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 900 տոննա, կարող է շեղել Բեննու աստերոիդի ուղղությունը և ապահովել նրա անցումը Երկրի կողքով ՝առանց մեզ համար կործանարար հետևանքների:

«Աստերոիդի հարվածները լուրջ վտանգ են ներկայացնում Երկիր մոլորակի ամբողջ կենդանի աշխարհի համար: Աստերոիդի շեղումն իր ճանապարհից խիստ կարևոր է այս սպառնալիքը մեղմելու համար», — գրում է Պեկինի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի ինժեներ Մինգտաո Լին։

Չին գիտնականների թիմի առաջարկած մոտեցումը թույլ կտա տեսնել, թե միաժամանակ արձակված մի քանի հրթիռ ինչպես են հարվածում են Բեննուի մակերեսին: Դրանից առաջ շուրջ երեք տարի կտևի` մինչև այդ հրթիռները Երկիր մոլորակից հասնեն աստերոիդին։

Մասնագետների կարծիքով, անհրաժեշտ կլինի Long March-5 հրթիռները ենթարկել նվազագույն փոփոխությունների` Երկիր մոլորակը  «ապոկալիպսիսի աստերոիդներից» փրկելու առաքելության համար։

«Ապոկալիպսիսի աստերոիդ» 

Բեննուն պատկանում է քարածխային կամ ածխածնային աստերոիդների դասին: Նրա միջին տրամագիծը 510 մ է: Աստերոիդի ուսումնասիրության ամբողջ ընթացքում նրան տվել են մի քանի «մահացու» մականուն։ Գիտնականները հաշվարկել են, որ Երկիր մոլորակի վրա ընկնելու պարագայում աստերոիդի արագությունը կկազմի 12,86 կմ/վ։ Իսկ թե կոնկրետ ինչ հետևանքներ դա կունենա, դեռ ոչ ոք չի շտապում կանխատեսել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն