Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին կուտակել առաջին անհրաժեշտության ապրանքները

Չինաստանի կառավարությունը բոլոր ընտանիքներին կոչ է արել կուտալել  առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Առևտրի նախարարության կոչում որևէ պատճառ կամ այլ մանրամասներ չեն նշվում։ Երկիրը խնդիրներ ունի բանջարեղենի մատակարարման շղթաներում, քանի որ հորդառատ անձրեւները վնասել են բերքը: Չինաստանում հասարակությունը  անհանգստացած է նաև Covid-19-ի դեպքերի աճով. մարդիկ վախենում են ցանկացած պահի նոր սահմանափակումներից։

Նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին զգուշացրել է չխաթարել մատակարարման շղթաները և գները կայուն պահել:

Պետական ​​լրատվամիջոցները փորձում են մեղմել քաղաքացիների մտահոգությունները, քանի որ կոչից հետո պահեստների մոտ կուտակումներ են առաւացել և մարդիկ անցել են խուճապային գնումների:

«Հենց լուրը տարածվեց, իմ շրջապատի բոլոր ծերերը խելագարվեցին և հավաքվեցին սուպերմարկետներում», — գրել է օգտատերերից մեկը` չինական Weibo սոցիալական մեդիակայքում:

«Economic Daily» թերթը, որին աջակցում է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը, նույնպես կոչ է արել իր ընթերցողներին չանհանգստանալ։ Նա գրել է, որ կառավարությունն այս հանձնարարականն անում է, որպեսզի պարետային ժամ հայտարարելու դեպքում մարդիկ  պատրաստ լինեն։

Երկուշաբթի օրը հայտարարվեց, որ Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք։

Զվարճանքների այգին փակվել է առնվազն երկու օր այն բանից հետո, երբ հանգստյան օրերին Շանհայի Դիսնեյլենդ զվարճանքների այգում զվարճացած անձը տուն վերադառնալուց հետո դրական է քովիդ թեստ է ունեցել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն