Չմտածես, կվերանորոգենք ամբողջը։ Նորից առաջվանը կլինի։

Ապագա բժիշկ, 44-օրյա պատերազմի մասնակից Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ուղիղ մեկ տարի առաջ կտրվեցին հոգուս թևերը։ Հենց այս օրն էր, որ վիրավորվեց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը։
Ու այդ օրը այն չարաբաստիկ պատերազմը, որի հետ կռվում էի` ինձ ասեց,
— Դեեե բժիշկ, թե այդքան կարող ես` այս մի վիրավորին էլ օգնիր։
— Բայց ավաղ, անզոր էի։ Շտապեցի եկեղեցի։ Հանդիպեցի Պարգև սրբազանին ասեց։
— Նիկոլայ, չմտածես, կվերանորոգենք ամբողջը։ Նորից առաջվանը կլինի։
— Ու այդ պահին նորից հույսով սկսեցի “ապրել”։
Իհարկե հավատում եմ, որ գալու է այդ օրը, որ մերն էլի մերը կլինի, բայց մինչև այդ օրը ուզած չուզած պիտի “ապրենք”։ Հիմա վիրավորը հոգիս է։
“Բժիշկ”-ն էլ` գերության մեջ…
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն