Չպատվաստված զինվորներին զրկում են արձակուրդից, իսկ սպաներին`աշխատավարձից ու պարգևավճարներից. ԱՀԱԶԱՆԳ` բանակում մարդու իրավունքների համատարած խախտման մասին

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ զինվորներին և սպայակազմին նույնպես պարտադրում են ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր` թույլ չտալով պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները։

Եթե զինվորը հրաժարվում է պատվաստվել, որպես պատիժ նրան զրկում են արձակուրդից ( отпуск )` «Փաստարկ» լրատվականին փոխանցեց մեր աղբյուրը։

Պարզվում է, որ սպայական անձնակազմը նույնպես «պատժվում է»։ Ըստ մեկ այլ աղբյուրի փոխանցման` չպատվաստվող սպաներին հեռացնում են աշխատանքից, աշխատավարձն ու պարգևավճարը զգալիորեն կրճատում են։

Ստացվում է, որ զինվորների ու սպաների մասին հյուսվող երգերը միայն ժամանցային բնույթ են ստացել, իսկ իրականում նրանք ամենախոցելի խավերից մեկն են Հայաստանում։

Արդյո՞ք այս նախաձեռնությունը պատկանում է միայն ՀՀ ՊՆ ղեկավարությանը, թե՞ ՀՀ ԱՆ-ն է այսուհետ ապօրինաբար հրահանգում նաև ՀՀ Պաշտպանության համակարգում` «Փաստարկ» լրատվականը շուտով կպարզի։

Ինչպես նաև կսպասենք օրենքի այն հղումներին, որոնց վրա հենվելով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը, փաստացիորեն, ոտնահարում է մարդու, մեր հայրենիքի պաշտպանի իրավունքները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն