COVAX-ը պատվաստանյութ է մատակարարում արդեն  ավելի քան 100 երկրի

Առաջին միջազգային մատակարարումից 42 օր անց COVAX-ը պատվաստանյութ է մատակարարում արդեն  ավելի քան 100 երկրի։ Այսօրվա դրությամբ COVAX-ը` AstraZeneca, Pfizer-BioNTech և Serum Institute of India (SII) արտադրողների ավելի քան 38 մլն դեղաչափ պատվաստանյութ է մատակարարել 6 մայրցամաքների տարբեր երկրներին` այս մասին տեղեկանում ենք ԱՀԿ պաշտոնական կայքից։

Մատակարարվող 100 երկրից 61-ը ցածր եկամուտով երկրներն են, որոնք պատվաստանյութ են ստացել GAVI հիմնադրամից։

COVAX-ը ծրագրում է պատվաստանյութ տրամադրել մասնակից բոլոր երկրներ 2021 թվականի առաջին կեսի ընթացքում` չնայած մարտ և ապրիլ ամիսներին նախատեսած ծրագրերի հետաձգմանը։

 

Մանրամասները` ԱՀԿ կայքում

https://www.who.int/ru/news/item/08-04-2021-covax-reaches-over-100-economies-42-days-after-first-international-delivery

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն