COVID. Մեծ Բրիտանիայում պատվաստումները խրախուսելու համար երիտասարդներին կտրամադրվեն տաքսի և սննդի պատվերների զեղչեր 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ սննդի պատվերների և տաքսիով երթևեկելու զեղչեր է տրամադրելու այն երիտասարդներին, ովքեր կստանալ կորոնավիրուսի պատվաստանյութը: Այս մասին տեղեկացնում է BBC news-ը։

Տաքսի ընկերությունները, ինչպիսիք են Uber-ը և Bolt-ը ու սննդի պատվերի ծրագրերը, ինչպիսիք են Deliveroo-ն, Uber Eat-ը և Pizza Pilgrims-ը, երիտասարդների պատվաստման համար լավ առաջարկներ կանեն։

Uber-ը օգոստոսին պատվաստումների մասին հիշեցումներ կուղարկի իր բոլոր հաճախորդներին, պատվաստանյութ ունեցող երիտասարդներին զեղչեր կտրամադրի` տաքսիի և սննդի պատվերների համար:

Մեկ այլ տաքսի հավելված ՝ Bolt-ը, գանձում չի կատարի պատվաստումների կենտրոններ այցելությունների համար: Սննդամթերքի պատվիրման հավելված Deliveroo-ն կտրոններ կտրամադրի պատվաստված երիտասարդներին:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս նախաձեռնության մասին ավելի շատ մանրամասներ կհրապարակվեն «երբ ժամանակը գա»:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն