Curiosity մարսագնացը տարօրինակ օբյեկտ է որսացել Մարսի մակերևույթի վրա

Curiosity մարսագնացը տարօրինակ օբյեկտ է որսացել Մարսի մակերևույթի վրա

ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը պատահաբար անսովոր օբյեկտի է հանդիպել: Մարսագնացի վերջերս արված որոշ լուսանկարներ, որոնք գրեթե մեկ տասնամյակ Երկիր են փոխանցում Գեյլի խառնարանի պատկերները, գրավել են գրող Փոլ Սքոթ Անդերսոնի ուշադրությունը: Նա նրանց վրա անսովոր առարկա է նկատել, որը շտապել է կիսվել Twitter-ի օգտատերերի հետ։

Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են Մարսը, եկել են այն եզրակացության, որ միլիարդավոր տարիներ առաջ Կարմիր մոլորակի վրա սովորական էին խառնարանների լճերը: Երբ խառնարանի ջուրը շատանում էր, այն դուրս էր գալիս սահմանագծից, ինչի հետևանքով լայնածավալ ջրհեղեղներ էին լինում , որոնք կտրում էին գետերի հունը: Շատ հավանական է, որ մարսագնացի հայտնաբերած քարը հղկվել է միլիարդավոր տարիներ առաջ նմանատիպ հոսանքներից մեկի կողմից:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն