Դադարեցվել է մի շարք բժշկական կենտրոնների կողմից կորոնավիրուսային հիվանդների բուժումը

ՀՀ Առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանի 2021թ. մայիսի 13-ի  N1769-Լ հրամանով դադարեցվել է «Վանաձորի ԲԿ», «Գյումրու ԲԿ», «Արմենիա ՀԲԿ» ՓԲԸ, «Իռ-Վինդ», «Մեդլայն» ՍՊԸ-ների կողմից կորոնավիրուսային հիվանդների ընդունման և բուժման գործընթացը։

Ս.թ. մայիսի 17-ի ՀՀ ԱՆ նախարարի ժ/պ  Անահիտ Ավանեսյանի N1838-Լ հրամանով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկաները նույնպես չեն կարող ընդունել և բուժել կորոնավիրուսային հիվանդությամբ տառապող հիվանդներին։

Նշենք, որ Հայաստանում ամեն օր շարունակում են գրանցվել կորոնավիրուսի հիվանդացության հարյուրավոր նոր դեպքեր, ամեն օր նոր հիվանդներ են դիմում բժշկական հաստատություններ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն