ԴԵՊԻ ՀԱՅՔ

Հայերը ուրույն և բացառիկ դեր ունեն ներկայիս մարդկային քաղաքակրթության ծագման և կայացման գործում։ Դրա վառ դրսևորումը տիեզերական ներդաշնակությանը ձգտող աշխարհայացքն է, որը 3 հիմնական գործոնների՝ գաղափարականի, ոգեղենի և նյութականի եռամիասնությունն է: Նշված 3 գործոնների համաչափ փոխազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում հայ ազգի, ինչպես և մարդկային քաղաքակրթության կայուն և երկարատև զարգացման երաշխիքն է։ Սույն աշխարհայացքը, սկիզբ առնելով Հայկական բարձրավանդակում Հայկ Նահապետից, կայուն պահպանվում է արդեն շուրջ 5000 տարի և ձևավորել է յուրահատուկ մարդակենտրոն հայկական արժեհամակարգ: Այդ արժեհամակարգի անբաժանելի և ներդաշնակ մասն են քրիստոնեական անարատ արժեքները և Քրիստոսի գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը: Հայկական արժեհամակարգի առանցքներն են՝ ազնվությունը, խիզախությւնը, խելքը, սերը: Հայ տեսակը բնութագրվում է գենետիկական-քաղաքակրթական, արժեհամակարգային, մտածելակերպային ընդհանրությամբ: Գենետիկան որոշիչ դեր չի խաղում հայ տեսակին և հայ աշխարհին պատկանելիության հարցում: Աշխատանքը հայի համար բացառիկ դեր ունի, իսկ բովանդակայինը միշտ գերակայություն ունի ձևի նկատմամբ: Հայը գործում է հայամետ, նրա լեզուն հայերենն է, ազգային մշակույթն ու ավանդույթները նրա ոգեշնչման աղբյուրն է: Հայ տեսակը սահմանափակված չէ բնակության պատմական արեալով: Այն ներկայացված է նաև աշխարհասփյուռ հայությամբ: Այդ ամբողջությունը կոչվում է հայ աշխարհ, որն ընդգրկում է նաև հայկական արժեհամակարգին հաղորդակից այլ ժողովրդների ներկայացուցիչներին։ Հայ տեսակին պատկանելը մեծագույն պարգև է և մեծագույն պատասխանատվություն։ Գերագույն նպատակը Երկիր մոլորակի վրա մեր Գերագույն նպատակը հայ տեսակի պահպանումն ու բնականոն զարգացումն է հանուն մոլորակի բարօրության։ Գլխավոր նպատակները Հայերի Գլխավոր նպատակներն են՝ Հայոց ինքնիշխան պետության ստեղծում և պահպանում հայերի բնօրրանում` Հայքում, հայ ազգի սուբյեկտայնության վերականգնում: Հայոց միաբանության ստեղծում՝ հայ աշխարհի միավորում ևկազմակերպում բացարձակ ազգային գաղափարի՝ գերագույն նպատակի շուրջ: Տիեզերական ներդաշնակությանը ձգտող եռաբևեռ աշխարհայացքի և հայկական արժեհամակարգի առաջխաղացումն ու տարածումը աշխարհում: Նշված 3 գլխավոր նպատակները հավասարաչափ կարևոր են և լուծվում են զուգահեռ: Գործելակերպը Հայկական պետության, հայ աշխարհի և հայի գործելակերպի սկզբունքներն են՝ ընտրել լավագույնը, ձգտել կատարյալին, հասնել առավելագույնին: Հայկական պետության, ինչպես նաև հայ աշխարհի կառավարման և կազմակերպման եղանակները և ծավալվող գործունեությունը ստորադասվում են գերագույն նպատակին։ Հիմնական խնդիրները Գերագույն և գլխավոր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հիմնական խնդիրներ, որոնք հավասարաչափ կարևորություն ունեն, փոխկապակցված են և լուծվում են զուգահեռ: 1. Անվտանգության ապահովում՝ հայկական պետության անվտանգություն, հայ աշխարհի բոլոր ներկայացուցիչների ֆիզիկական անվտանգություն, հայկական արժեհամակարգի գաղափարային անվտանգություն։ 2. Հայ աշխարհի բոլոր ներկայացուցիչների մարդկային որակների և մասնագիտական հմտությունների աճ անընդհատ դպրության համակարգի շրջանակներում, որն ընդգրկում է՝ անձնական որակների զարգացում հոգևոր-գաղափարական զարգացում անհրաժեշտ գիտելիքների տրամադրում և մասնագիտական հմտությունների զարգացում: 3. Նոր գաղափարների առաջացման և իրագործման համար բարենպաստ սիներգետիկ միջավայրի ստեղծում, որը ենթադրում է. գաղափարների և ինֆորմացիայի ազատ շրջանառություն, տեխնոլոգիաների հասանելիություն, համապառասխան ինֆրակառուցվածքների ստեղծում։ Հայաստանը որպես ազատ մտքի երկրի հռչակում։ 4. Ռեսուրսների մոբիլիզացման ազգային միասնական համակարգի ստեղծում՝ նյութական ռեսուրսներ մարդկային ռսուրսներ կազմակերպչական ռեսուրսներ։ Մարդու գլխավոր առաքելությունը որպես պետության հիմնական սկզբունք Հայկական պետությունը ուղղորդվում է հետևյալ սկզբունքով՝ մարդու գլխավոր առաքելությունը աշխատանքն է, որն արտահայտվում է 4 գործառույթներում՝ Ճանաչել աշխարհը և Տիեզերքը Ստեղծել նոր ինֆորմացիա, նոր գաղափարներ Իրականացնել, իրագործել, նյութականացնել ինֆորմացիան ու գաղափարները Պահպանել ստեղծածը և փոխանցել ապագա սերունդներին Հայ տեսակի բարեկամներն ու թշնամիները Հայկական արժեհամակարգը ենթադրում է, որ ազգերի և պետությունների միջև կարող են և պետք է լինեն ոչ միայն դաշնակցային, այլև բարեկամական հարաբերություններ։ Հայ տեսակի բարեկամները այն ժողովրդները, պետություններն ու կառույցներն են, որոնք հաղորդակից են հայկական արժեհամակարգին, կիսում են հայկական պետության և հայ աշխարհի խնդիրները, անկեղծ մասնակցություն ունեն այդ խնդիրների լուծմանը՝ իրենց հնարավորությունների և բարի կամքի սահմաններում։ Հայ տեսակի թշնամիներն այն պետություններն ու կառույցներն են, որոնք մերժում են գաղափարականի, ոգեղենի և նյութականի ներդաշնակ եռամիասնությունը, անտեսում և նվազեցնում են ճշմարիտ գաղափարի դերը և կարևորությունը, հաստատելով երկչապ հասարակական համակարգ, որի նպատակներն են միայն նյութական շահն ու իշխանությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ Այդ նպատակներին հասնելու համար հայ տեսակի թշնամիները փաստացի ժխտում են ազնվությունն ու սերը՝ համատարած սերմանելով ստի, երկակի ստանդարտների թույլատրելիությունը և թշնամանքը հայ ազգի և հայկական պետության նկատմամբ: Հայերը չէ, որ ընտրել են իրենց թշնամիներին: Թշնամիներն են ընտրել հայերին: Հայ ազգը պետք է պատրաստ լինի անընդհատ մարտընչել իր գոյատևման, իր հայրենիքի պահմպանման համար: Հայ աշխարհի պատվիրանները Այն, ինչ արվում է Գերագույն նպատակին և Գլխավոր նպատակներին հասնելու համար, բարի է։ Այն, ինչ արվում է ի օգուտ հայ տեսակի բարեկամների, բարի է։ Այն, ինչ արվում է հայ տեսակի թշնամու դեմ, բարի է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն