Դեպի Ուկրաինա գումարի ներհոսքը կլինի հասարակական կազմակերպությունների միջոցով

Փակ դռների հետևում Զելենսկին բանակցեց հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Կողմերը ջանացին մանրակրկիտ թաքցնել այդ իրադարձությունը, սակայն այնուամենայնիվ լուրը դուրս սպրդեց մամուլի էջեր։ Կիևը ստիպված էր հաստատել տեղեկությունը՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման և դրան նպատակաուղղված օգնության մասին։

Զելենսկին պատմել է կարևոր ռազմավարական փաստաթղթի՝ գալիք վավերացման մասին, որը ենթադրում է 1,25 միլիարդ ֆունտի, այսինքն, մոտավորապես 130 միլիարդ ռուբլու ներդրում, որն օգտագործվելու է ուկրաինական նավատորմի արդիականացման համար։ Ռազմական համագորակցությունը չի սահմանափակվում նավատորմով։ Ուկրաինայի քաղաքական գործիչներն ակնարկում են Նիկոլաևյան մարզում բրիտանական զինվորական համակազմի տեղաբաշխման մասին։ Եվ ընդ որում՝ Միացյալ Թագավորության կառավարական կայքէջում հրապարակվեց ծանուցում՝ Ուկրաինային 10 հազար ֆունտ հատկացնելու մասին՝ Ղրիմի թերակղզին Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար։ Այս ծրագիրն անվանել են «Բաց ապագա»։ Պետական մարմիններին օգնությունը կհասնի հասարակական կազմակերպությունների միջոցով։

Այս ծրագրի հիմնական նպատակը Ղրիմում և Կիևի վերահսկողությունից դուրս եկած արևելյան տարածքներում մարդու իրավունքների ոտնահարման լուսաբանումն է, որի նպատակը Ղրիմի թաթարներին իրավապաշտպան և քաղաքական գործունեության մեջ ներքաշումն է։

Ռուս քաղաքագետները և փորձագետները Մեծ Բրիտանիային և Ուկրաինային հավասարարժեք գործընկերներ չեն համարում, քանի որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ ռազմավարական և մարտավարական գործընկեր։

Ռուսների դիտարկմամբ՝ Կիևը տնտեսական տեսակետից ոչինչ չի նշանակում Լոնդոնի համար։ Պարզապես Բրիտանիան հավելյալ գործիքներ է ունենում` Մոսկվային ճնշելու համար, և Ուկրաինայի քաղաքական նոր ռազմավարությունը, որն ունի հակառուսական բնույթ, Ուկրաինայում բախումների հիմք է հանդիսանալու։

Բրիտանական և ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումները կապված են Միացյալ Թագավորության հետախուզական գործունեության հետ։ Հարկ է ընդգծել, որ ռուս քաղաքագետների կարծիքով՝ Ուկրաինան կարող է ներկայացնել բրիտանական հետախուզության տվյալները։

Փաստացի՝ Brexit-ը Միացյալ թագավորությանը հնարավորություն ընձեռեց վերադառնալ իր գլոբալ շահերի հարթակ, որից հրաժարվում էր Եվրամիության անդամ լինելու ժամանակ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն