Դինոզավրերին սպանել է «մուգ աստերոիդը». որտեղից է այն եկել

Մեքսիկայի Յուկատան թերակղզում գտնվող Չիկսուլուբ խառնարանում գիտնականները հետքեր են գտել:

Միացյալ Նահանգների գիտնականներին հաջողվել է պարզել, թե Արեգակնային համակարգի որ վայրից է թռել հսկա աստերոիդը, որը ոչնչացրել է Երկիր մոլորակի դինոզավրերին: Ժամանակակից գիտությունը կարծում է, որ այս տիեզերական մարմինն ունեցել է 9,6 կիլոմետր տրամագիծ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են A&G ամսագրում:

Ուսումնասիրելով Հարավային Ամերիկայի Յուկատան քաղաքի Չիկսուլուբ խառնարանը, գիտնականները պարզել են, որ ամենայն հավանականությամբ աստերոիդը եկել է մեր արևային համակարգի հիմնական աստերոիդների գոտուց, որը գտնվում է Մարս և Յուպիտեր մոլորակների միջև:

Ըստ գիտնականների ՝ այս գոտին պարունակում է մեծ թվով մուգ աստերոիդներ, որոնք իրենց հատուկ բաղադրության շնորհիվ ունեն սև ծածկույթ: Գիտնականները պարզել են, որ աստերոիդը պատկանում է ցածր ածխածնի պարունակությամբ երկնային մարմինների պարզունակ խմբին:

Նկատենք, որ դինոզավրերն անհետացել են միլիոնավոր տարիներ առաջ, սակայն կան մի խումբ գիտնականներ, ովքեր կարծում են, որ որոշ տեսակներ գոյատևել են մինչև մեր օրերը: Օրինակ, նրանք դասակարգում են որոշ թռչունների՝ որպես փետրավոր դինոզավրեր կամ նրանց ժառանգներ:

 

 

Թողնել մեկնաբանություն