Դոնալդ Թրամփի կոչը

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Fox news հեռուստալիքի հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարողացել է լավ հարաբերություններ պահպանել։

-Ես նրան դուր էի գալիս, նա ինձ էր դուր գալիս։ Եվ դա լավ էր և վատ չէր,-նշել է Թրամփը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ կապված կեղծ պատմութունները խանգարեցին այդ երկրի հետ տնտեսապես համագործակցել։Հաշվի առնելով նրանց անսպառ բնության պաշարները՝ կարելի էր շատ մեծ գումարներ վաստակել։

ԱՄՆ-ի նախկին նախագահը ընդգծել է, որ հարկ է հարթել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները և պետք չէ Ռուսաստանին հրել դեպի Չինաստանի գիրկը։ Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար վատթարագույնը կարող է լինել Չինաստանի և Ռուսաստանի դաշինքը։

Թրամփը կարևորել է նաև Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այն դեպքում, երբ նախագահ Օբաման ենթադրում էր, թե կլինի պատերազմ, սակայն պատերազմ այդուհանդերձ չեղավ և մենք գերազանց հարաբերություններ ունեինք նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն