Դպրոցականն ուղղել է Պուտինի խոսքը. Կրեմլը դրան նորմալ է նայում. տեսանյութ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հյուսիսային պատերազմի պատմության ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղած դպրոցականի խոսքերը մեծամտություն չեն համարում։

«Մենք համոզված ենք, որ ոչ ոք երեխային չի հեռացնի դպրոցից, հատկապես այդպիսի տաղանդավոր և այդքան բանիմաց երեխային: Սա ամբարտավանություն չէ», — ասել է Պեսկովը (մեջբերում է ՏԱՍՍ-ը):

Սեպտեմբերի 1-ին Պուտինը հանդիպել է Օկեան համառուսաստանյան մանկական կենտրոնի սաների հետ: Բաց դասի ժամանակ ՌԴ նախագահը Շվեդիայի հետ Պյոտր I-ի վարած պատերամզն անվանեց «Յոթնամյա» պատերազմ։ Դպրոցականն ընդհատեց պետության ղեկավարին ՝ նշելով, որ խոսքը Հյուսիսային պատերազմի մասին է, որը տևել է 21 տարի:

Տղայի դպրոցի տնօրեն Յուլիա Ռյաբցեւան ավելի ուշ ասաց, որ աշակերտի կողմից ՌԴ նախագահին ուղղելու փաստը կարելի է բացատրել երիտասարդներին բնորոշ հանդգնությամբ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն