ԴՌՆԲԱՑ ՆԻՍՏ

«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Հարգելի Համակիրներ,
Սույն թվականի մարտի 17-ին, ժամը 13։00 Շենգավիթ շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (ք․ Երևան, Արշակունյաց 24/1՝ Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ )՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քննելու է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը։
Տեղեկացնում ենք ձեզ, որ նիստը ԴՌՆԲԱՑ է , և ցանկության դեպքում կարող եք ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ ի պաշտպանություն Գառնիկ Իսագուլյանի և ի նշան մեր միասնականության և արդարադատության հաղթանակման։
Հ.Գ. Խնդրում ենք ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն