Դուրս գալով փողոց` դու կանգնում ես Եկեղեցուդ կողքին, որը քեզ հավատք է տվել … Մարինա Խաչատրյան

Դուրս գալով փողոց` դու դեմ ես կանգնում ոչ միայն Նիկոլին, այլև փորձարար Ավանեսյանին, ֆոկուսնիկ Սերոբյանին, ուսուցչուհի Պապիկյանին,վայրի խոզին, շիշ չբռնողին, թուրքին խոնարհվող Լուլուին, իմ սրտի տիրակալ Թորոսյանին, Աննա բաջիի թալանին ու նմանօրինակ բազմաթիվ անհայտ ծագման կենդանիներին։
Դուրս գալով փողոց` դու չես կանգնում Քոչարյանի, Սարգսյանի, Վանեցյանի, Դաշնակների կամ Սև հովազների կողքին։
Դուրս գալով փողոց` դու կանգնում ես այն ծնողների կողքին, ում որդիները զոհվեցին, որպեսզի դու ու քո զավակներն ապրեք։ Եթե այդ տղաները չկռվեին, հետ գային կամ հեռանային մարտադաշտից, պարզ չէ, թե թուրքը մինչեւ ուր կհասներ, արդյո՞ք կտրած չէր լինի քո’ ծնողների ականջները, խմբով բռնաբարած չէր լինի կնոջդ կամ ամուսնուդ, չէր մորթի երեխաներիդ ու չէր վաճառի նրա օրգանները։
Դուրս գալով փողոց` դու
— կանգնում ես հայրենիքիդ կողքին, որը քեզ ազգություն է տվել,
— կանգնում ես ազգիդ կողքին, որը քեզ պատմություն է տվել
— կանգնում ես եկեղեցուդ կողքին, որը քեզ հավատք է տվել
— կանգնում ես սահմանին հենց հիմա կանգնած զինվորի կողքին, ով քեզ պաշտպանում է որպես կենդանի վահան։
Դուրս չե՞ս գալիս պայքարի, ուրեմն ստիպված պիտի լինես դառնալ “սահման” ու ինքդ պաշտպանել ընտանիքդ … դեռ հարց է, այդքանից հետո ընտանիքդ քեզ կցանկանա՞ պաշտպանել։
Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն